Ոստիկանությունը չի թույլատրում բեռնատարները մուտք գործեն Երևան․ ՀԵՏՔ (լուսանկարներ)
Ոստիկանությունը չի թույլատրում բեռնատարները մուտք գործեն Երեւան։ «Հետքի» տեսախցիկը ֆիքսել է, որ Կոտայքի մարզից Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի մուտքի մոտ՝ Ջրվեժում ոստիկանական հենակետ է ստեղծվել։ Ոստիկանները բեռնատարների վարորդների փաստաթղթերը ստուգելուց հետո չեն թույլատրում առաջանալ։
Լուսանկարները՝ Տիրայր Մուրադյանի, «Հետք»