«Սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել». Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՓրկարարները Ռաիսիի ուղղաթիռը հայտնաբերել են ազդանշանը ստանալուց 40 րոպե անցԵս հավերժ կպահեմ այս հրաշալի մարդու ամենավառ հիշողությունը. Պուտինը ցավակցել է Ալի ԽամենեիինՍահմանազատման սյուները տեղադրվել են Կիրանցի բնակիչ Մհերի այգում, երբ բոլորը քնած են եղելԿիրանցում վաղ առավոտյան սահմանային սյուներ են տեղադրել (տեսանյութ)Իրանում համազգային սուգ է հայտարարվելԻսրայելում շտապել են նշել, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի հետ կապ չունեն
Քաղաքացին հայտնել է, որ երկու ադրբեջանցիներ ծեծել են իրեն. Shamshyan.com
Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտն ու դառնությունը. Վահագն ԽաչատուրյանԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին (տեսանյութ)Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը
Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դի
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամըՕդի ջերմաստիճանը կբարձրանաԻրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալինԲագրատ Սրբազանը տոնում է ծննդյան 53-ամյակը. նրան անակնկալ են մատուցել (տեսանյութ)Հրազդանի կիրճում չշահագործվող գնացքի վագոններ են այրվելԳետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզումԱյս պահին Իրանում ընթացող զարգացումների հետ կապված, թերևս, ամենակարևոր հարցադրումներն են․ պարզաբանում է արաբագետըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըԱդրբեջանի բարձրագույն իշխանությունը շատ լավ հասկանում է իրավիճակի ողջ զգայունությունը. արաբագետԻրանը մեզ համար բարեկամ պետություն է․ Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին (տեսանյութ)Մի շարք հասցեներում գազ չի լինիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՀայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆԲաքվի բռնապետի և Իրանի նախագահի հանդիպումից շատ կարևոր դետալ է աչքաթող արվել․ ռազմական փորձագետ (լուսանկար)Այսօր մի շարք հասցեներում լույս չի լինիԵթե իսրայելական հետախուզական օբյեկտների ձեռքի գործի պատճառով Իրանի նախագահը զոհված լինի, ապա տարածաշրջանը կարող է շատ կտրուկ նոր մեծ պատերազմի թատերաբեմ դառնալ․ փորձագետ
Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զnհվել են
Իրանի նախագահին և ԱԳ նախարարին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել
Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Ռաֆահում իսրայելական օպերացիան ստիպում է 800 հազար մարդու լքել իրենց տները․ ՄԱԿ Կրասնոդարը հաղթեց Սոչիին․ Սպերցյանը՝ գոլի հեղինակ Թբիլիսիում կրկին բողոքի ակցիա է տեղի ունեցել հայտնի օրենքի դեմ ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների Տավուշի մարզպետը սպառնացել է Կիրանցի բնակչին զորքով հանել իր տնից, որ հանձնեն Բաքվին (տեսանյութ) Կիրանցի բնակիչը օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Սարգիս Ադամյանի Քյոլնը դուրս մնաց Բունդեսլիգայից Ալիևը մեքենայում «Noldu Pashinyan» երգն է լսում, տղամարդ չե՞ք դուք, գոնե մի բառ ասե'ք, ծաղրում է (տեսանյութ) Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Այս Շարժումը աննախադեպ թափ է հավաքում, բոլոր շերտերը իրենց աջակցությունն են հայտնում և միանում (տեսանյութ) Սրբազանի հետ հանդիպումը բազմամարդ էր, լի դրական ակնկալիքներով․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ) Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար Երևանում՝ «Վալենսիա» ռեստորանում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան
Հասարակություն

Եկել է ժամանակը կանգ առնելու. Արշակ Կարապետյան

«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ուղերձ է հղել Ֆաշիզմի դեմ տարած Մեծ Հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Մեր հայրերն ու պապերը ռազմաճակատում ու թիկունքում պատերազմի ծանրագույն տարիներին պատվով պաշտպանեցին հայրենիքը, փառավորեցին ու անմահացրին իրենց անունները։ Քաջությամբ և անձնուրացությամբ կանգնեցրին նացիզմը, որը հսկայական տառապանք և մահ բերեց տասնյակ միլիոնավոր մարդկանց։ Նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի մեր ապագան լինի խաղաղ, ազատ և կայուն։
 
Ֆաշիզմի դեմ պայքարի տարիներին ավելի քան 66 հազար հայեր արժանացել են պետական բարձր պարգևների։ Խորհրդային Միության Հերոսի կոչման արժանացան հարյուրից ավելի հայ զինվորներ և սպաներ։ Կրկնակի հերոսներ են դարձել Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը։
 
Այսօր գերակշռության և բացառիկության մահաբեր գաղափարախոսությունը, որը սնուցվում է Արևմտյան էլիտաների կողմից, կրկին բաժանում է ժողովուրդներին և ոչնչացնում երկրները: Բազմաթիվ արյունալի հակամարտություններ ծնում են ազգայնականություն և ատելություն, ոչնչացնում ավանդական, բարոյական համամարդկային արժեքները։ Ուժ է ստանում որոշակի շրջանակների ձգտումը ժողովուրդներին պարտադրել նոր աշխարհակարգ՝ հիմնված բռնության և այլախոհներին ճնշելու, պատմությունն ու մշակույթը ոչնչացնելու կանոնների վրա։ Մենք հստակ տեսնում ենք նրանց ցանկությունը՝ վերաշարադրել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, ստիպել մեզ մոռանալ մեր նախնիների մասին, նրանց, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր ապրելու իրավունքը։
 
Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա: Մենք՝ հայերս, ամեն օր մեր մաշկի վրա զգում ենք ատելության գաղափարախոսության հետևանքները։ Տեսնում ենք, թե ինչպես են ավերում Արցախի մեր ավանդական ժառանգությունն ու մեր հերոսների հուշարձանները, տեսնում ենք, թե ինչ ճանապարհով են փորձում տիրանալ մեր նախնյաց տարածքներին։ Սա անթաքույց ռևանշիզմ է, իսկական պատերազմ, որի հիմքում ըկած է պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտումը։ Սա մեծամասամբ 2018 թվականի պետական հեղաշրջման և դրանից բխած հանցավոր ռեժիմի հետևանքն է, որը, ի շահ իր տերերի, հայ ժողովրդին դարձրել է շահադիտական ծրագրերի իրականացման գործիք։
 
Հայաստանի արտաքին և ներքին թշնամիները պետք է հիշեն՝ ցանկացած հավակնություն այսպես թե այնպես իրենց համար կվերածվի սարսափելի ողբերգության։ Մեր սրբազան պարտքն է այսօր չարատավորել մեր նախնիներին։ Մեր սերունդն ի զորու է պաշտպանել իր Հայաստանն ու իր ժողովրդին, ապահովել մեր անվտանգությունը։
 
Մեր հայրերն ու պապերը, մայրերն ու տատիկները մեզ ժառանգություն են թողել ռուս և Ռուսաստանի այլ ժողովուրդների հետ միասնության ամենաարժեքավոր ավանդույթները: Մենք երբեք չենք մոռանում, որ հայ զինվորին բարձր են գնահատել ոչ միայն Խորհրդային Միությունում, այլև Ռուսական կայսրությունում: Հիշում ենք նաև, որ դժվարին ժամանակներում հայ ժողովրդի կողքին կռվել է միայն ռուս զինվորը։
 
Հիմա, երբ Հայաստանը հասցվել է անվերադարձ վիճակի, եկել է ժամանակը կանգ առնելու և դիմելու իսկապես եղբայրական, ժամանակին փորձված ընկերներին, կանգնելու ոչ թե կապիտուլյացիայի, այլ անբաժանելի անվտանգության սկզբունքներով արդար խաղաղության ճանապարհին:
 
Այս օրը յուրաքանչյուր հայ ընտանիք հիշում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից իր հարազատներին ու մերձավորներին։ Մենք միշտ կհիշենք նրանց սխրանքը։ Հավերժ փառք բոլոր նրանց, ում կյանքը խլել է պատերազմը:
 
Այսօր հազարավոր մարդիկ անկեղծ երախտագիտությամբ ծաղիկներ են դնում զինվորական գերեզմաններին և հուշակոթողներին, հարգում մեր հերոս նախնիների հիշատակը, ովքեր այդ դաժան պատերազմի տարիներին ապացուցել են, որ աշխարհում չկա հայրենիքի հանդեպ սիրուց ավելի ամուր բան, իրական բարեկամությունից ավելի ուժեղ բան և միասնությունից ավելի հուսալի բան:
Անկեղծ հարգանքներս նրանց, ովքեր այսօր զենքը ձեռքին կանգնած են մեր Հայրենիքի և նրա ազգային շահերի պաշտպանության համար: Հայրենիքի պաշտպաններին մաղթում եմ փառավոր հաղթանակներ, տոկունություն և մասնագիտական նորանոր հաջողություններ, քաջառողջություն և երջանկություն: Բարօրությու՜ն ձեր ընտանիքներին»,- ասվում է ուղերձում։