Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային խոստացել է օգնության մեծ փաթեթ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Ուկրաինային խոստացել է 500 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 617 միլիոն դոլար) ռազմական օգնության փաթեթ։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Հրատարակության համաձայն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային տեխնիկա է խոստանում, այդ թվում՝ 400 մեքենա, 1,6 հազար հատ զենք և չորս միլիոն փամփուշտ։
Հոդվածում նշվում է, որ Միացյալ Թագավորության ընդհանուր օգնությունն Ուկրաինային այս տարի կկազմի 3 միլիարդ ֆունտ ստեռլինգ, ըստ պաշտոնյաների, ֆինանսավորումը կվերցվի գանձապետարանի պահուստներից և կօգտագործվի զինամթերքի, հակաօդային պաշտպանության սարքավորումների, բրիտանական անօդաչու թռչող սարքերի և ինժեներական աջակցության համար:
Ավելի վաղ The Guardian թերթը գրել էր, որ Մեծ Բրիտանիայի կողմից ստեղծված Ուկրաինային օգնության միջազգային հիմնադրամի միջոցների ավելի քան 50%-ը չի օգտագործվել համապատասխան պայմանագրերի կնքման բյուրոկրատական ուշացումների պատճառով։