Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մահացու հիվանդություն ունի. Новая газета Европа
Չեչնիայի Հանրապետությունը շուտով կարող է նոր ղեկավար ունենալ: Ինչպես պարզել են «Նովայա գազետա Եվրոպա» հրատարակության լրագրողները, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի առողջական վիճակն արագորեն վատանում է։
Ինչպես գրում է թերթը, վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության բժշկական շրջանակներում սեփական աղբյուրները, ենթաստամոքսային գեղձի նեկրոզ ախտորոշումը Չեչնիայի ղեկավարին տրվել է 2019 թվականի հունվարին։
Ենթաստամոքսային գեղձի նեկրոզը ծայրահեղ ծանր հիվանդություն է, գրեթե անբուժելի: 2019 թվականից Կադիրովը սկսել է տարեկան առնվազն երկու անգամ ընթացակարգեր անցնել Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում։
Նշվում է նաև, որ միևնույն ժամանակ, Կադիրովը, պայքարելով իր հիվանդության մասին լուրերի դեմ, հնարավորության դեպքում փորձում էր հանրության առաջ հայտնվել, ինչը նրան թույլ չէր տալիս անհրաժեշտ բուժում ստանալ։