Ականները հանում են ու կածանները բացեն, որ ադրբեջանցիներին հրավիրենք 7-րդ դարի եկեղեցի՝ գան, մզկիթ սարքեն․ Գառնիկ Դանիելյան
Էս ականները նպատակով են, չէ՞, դրված․ դրված են, որ դիվերսիոն խմբերը չներթափանցեն էս գյուղերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Նայում են աչքերիդ մեջ, ասում են՝ ականազերծման հետ կապված թյուրիմացություն է եղել։ Ի՞նչ թյուրիմացություն՝ ակնհայտ ականազերծում են։ Եթե թյուրիմացություն է՝ ինչի՞ նորից եկան ականազերծելու»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ սուտը ստի հետևից ասելով ու խաբելով՝ իրենց գործն են անում։
Նա նկատում է, որ շանտաժ են անում մարդկանց, թե՝ եթե գործողություններ անեք՝ զինվորներն էնտեղ ականների վրա կպայթեն։ Պատգամավորը չի հասկանում, թե մինչև ուր են հասնելու այսպես։
«Ականները հանում են ու կածանները բացեն, որ ադրբեջանցիներին հրավիրենք 7-րդ դարի եկեղեցի, որ թուրքը գա էս եկեղեցին մզկիթ սարքի»,- ասաց Դանիելյանը՝ հավելելով, որ իշխանությունն արդեն իր համար վերջացած մարդիկ են, բայց հարկավոր է ժողովրդի իմունիտետը, քանի որ սա զուտ 4 գյուղի խնդիր չէ։