Դեպի Երևան ու Երևանից մեկնող 12 չվերթ հետաձգվել է. պատճառը թռիչքուղում իրականացվող աշխատանքներն են
Դեպի Երևան ու Երևանից մեկնող 12 չվերթ հետաձգվել է։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը հայտարարել է, որ թռիչքները հետաձգվել են մինչև ժամը 13։30-ը։
«Հետաձգումների պատճառը վազքուղու հատվածում իրականացվող աշխատանքներն են, ինչով պայմանավորված՝ մինչև 13:30-ը թռիչքներ և վայրէջքներ չեն իրականացվում»,- ասել է Մողրովյանը։
«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էջի փոխանցմամբ՝ Երևանից ուշացմամբ կիրականացվեն դեպի Կապան, Վենետիկ, Աբու-Դաբի, Շարժա, Դուբայ ու հակառակ ուղղությամբ չվերթները։