Ռուսական տանկերը խոցել են ուկրաինական բանակի դիրքերը. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության բանակի T-72B3M տանկերի անձնակազմերը ոչնչացրել են ուկրաինական բանակի դիրքերը Բելգորոդի շրջանին սահմանակից տարածքում։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։
Նշվում է, որ Ուկրաինայի Զինված ուժերը մարտական այդ գծում ներխուժման փորձ են կատարել։ Հակառակորդի ինքնությունը պարզվել է օդային հետախուզության ժամանակ: Դրանից հետո տանկը մոտեցել է հակառակորդին և ոչնչացրել նրան։
Ապրիլի 22-ի առավոտյան հաղորդվել է, որ ռուսական զորքերը գրավել են Չասով Յարի մոտակայքում գտնվող հենակետը և գերի են վերցրել ուկրաինական բանակի չորս զինվորների։