Իրաքի շիաները կվերսկսեն հարձակումները ամերիկյան զորքերի դեմ
Իրաքյան «Քաթայբ Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է ամերիկյան ուժերի դեմ հարձակումները վերսկսելու մասին՝ Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման հարցում առաջընթացի բացակայության պատճառով:
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով շարժման հայտարարությունը։
«Իրաքյան Քաթայբ Հեզբոլլահը հայտարարել է, որ իրաքյան զինված խմբավորումները որոշել են վերսկսել հարձակումները երկրում ԱՄՆ-ի ուժերի վրա այն բանից հետո, երբ բանակցություններում զգալի առաջընթաց չգրանցվեց»,- գրում է գործակալությունը։
Նշվում է, որ իր հայտարարության մեջ Քաթայբ Հեզբոլլահն ասել է, որ այն, ինչ տեղի ունեցավ վերջերս, նոր գործընթացի սկիզբն է: Այստեղ նրանք հավանաբար հավանաբար նկատի են ունեցել հրթիռային հարձակումը: