Ամերիկյան կոալիցիայի կործանիչը Սիրիայում ռազմական կայան է ոչնչացրել
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կործանիչը Սիրիայում ոչնչացրել է հրթիռի արձակման կայանը՝ Ռումալին կոալիցիայի բազայի մոտ:
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյային:
«Սիրիայում կոալիցիայի բազայի մոտ անհաջող հրթիռային հարձակման մասին հաղորդագրություններից հետո կոալիցիայի կործանիչը ինքնապաշտպանության նպատակով ոչնչացրել է արձակման կայանը»,- գրում է գործակալությունը։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ իրաքյան «Քաթայբ Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է ամերիկյան ուժերի դեմ հարձակումները վերսկսելու մասին՝ Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման հարցում առաջընթացի բացակայության պատճառով: