Գազայի բժշկական համալիրներից մեկի տարածքում 180 դի է հայտնաբերվել
Պաղեստինյան շտապօգնության ծառայությունները Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքի Նասեր բժշկական համալիրի տարածքում գտնվող զանգվածային գերեզմանում հայտնաբերել են 180 մարդու դի:
Այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։
«Պաղեստինյան քաղաքացիական պաշտպանության ծառայությունները Խան Յունիսում գտնվող Նասեր բժշկական համալիրի ներսում հայտնաբերել են զանգվածային գերեզման՝ 180 դիակներով»,- նշում է հեռուստաալիքը։
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: