Իրաքում իրանամետ ուժերը հրթիռակոծել են ԱՄՆ-ի կողմից օգտագործվող օդանավակայանը
«Իրաքի իսլամական դիմադրություն» իրանամետ շարժմանը պատկանող զինված ուժերը հրթիռակոծել են Հարաբ ալ-Ջաիրի ռազմական օդանավակայանը, որն օգտագործվում է Սիրիայում տեղակայված ամերիկյան ուժերի կողմից։
Shafaq News լրատվական կայքի փոխանցմամբ՝ հարվածը հասցվել է Իրաքի տարածքից Մոսուլ քաղաքից հյուսիս-արևմուտք գտնվող Համադ Աղա շրջանից: Օդանավակայանում մի քանի ուժեղ պայթյուն է լսվել, իսկ ծխի թանձր սյունը բարձրացել է երկինք։
Նախկինում այս ռազմական օբյեկտը հարձակման էր ենթարկվել կամիկաձե անօդաչու թռչող սարքի կողմից: