Եթե Ուկրաինան չդիմանա, ապա Պուտինն անպայման կներխուժի Բալթյան երկրներ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Ուկրաինան պարտվի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կներխուժի Բալթյան երկրներ։
«Եթե Ուկրաինան չդիմանա, ապա Պուտինն անպայման կներխուժի Բալթյան երկրներ։ Ինչո՞ւ։ Ոչ այն պատճառով, որ կա ինչ-որ գաղափար կամ ռազմավարություն: Պուտինը ցանկանում է վերադարձնել Խորհրդային Միության ազդեցությունը»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռուսաստանի ղեկավարը չի թաքցնում ուժով վերադարձնելու իր մտադրությունները նախկինում ԽՍՀՄ-ի կազմում գտնվող բոլոր երկրները: Նա չի վախենում ՆԱՏՕ-ի երկրներից: Մերձբալթյան երկրներից հետո հարվածի տակ կհայտնվեն ինչպես Լեհաստանը, այնպես էլ Գերմանիայի մի մասը,- ասել է Զելենսկին։