Իրանը խստացնում է հիջաբ կրելու վերահսկողությունը
Թեհրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հասան Հասանզադեն հայտարարել է նոր իրավապահ կառույցի ստեղծման մասին՝ կանանց համար խիստ հագուստի չափորոշիչ կիրառելու համար։
«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ ծառայության աշխատակիցները հատուկ վերապատրաստում են անցել՝ մասնավորապես ապահովելու, որ կանայք հանրային վայրերում հիջաբ կրեն ավելի պատասխանատու կերպով:
Հայտարարությունը հետևում է այն տեղեկություններին, որ Իրանի իշխանությունները վերջին օրերին ուժեղացրել են հասարակական բարոյական նորմերի ստուգումները: