Մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ ու հովանավորությամբ Քննարկել են՝ ինչպես պաշտպանել Սևանա լճի, Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսները Ինչ կազմով է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնում Թուրքիա Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան Կիրանցը փաստացի գրավվել է ՀՀ ոստիկանության զորքերի կողմից. սա հանցագործության հատկանիշներ ունի (տեսանյութ) Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր Հովիկ Աղազարյանի որդու ընկերությունն է մատակարարել Արարատի համայնքապետի 45 հազար դոլարանոց մեքենան (տեսանյութ)
Այսօր Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՀՀ ՊՆ
Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում Սիսիանում 14-ամյա տղան նռնակ է գտել, տեղի է ունեցել պայթյուն․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում դեպքից «Դա կապրիզ չի»․ ինչո՞ւ Վարդապետյանը չի հանդիպում զոհվածների ծնողների հետ (տեսանյութ)Մայիսի 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունըՈւսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով՝ գնահատմամբՀակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները․ դատախազԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել էԵրևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՊաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազԲալթյան երկրներում նկատվել են Ուկրաինայի զինված ուժերում կռված և սպանված վարձկանների գերեզմաններԴե որ պատերազմում պարտության պատճառներից խոսացիր, թվարկենք իրական պատճառները. ադրբեջնագետը` Աննա Վարդապետյանի հայտարարության մասին (լուսանկար)Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել (տեսանյութ)Կոբախիձեն ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանում հեղափոխության փորձի մեջԿարգապահական պատասխանատվության է ենթարկվել Երևանի նոտար Աննա Ղազարյանը
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել
Կաթողիկոսն ընդունել է Իրանի իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավարին
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակԱմերիկացիներն ու ռուսները Նիգերում գտնվում են նույն ռազմաբազայում2020թ. նոյեմբերի 4-ին կամ 5-ին Ստեփանակերտում գտնվող Բագրատ Սրբազանը զանգահարեց ինձ և հարցրեց, թե ինչպես կարող է բարձրանալ Շուշի. Արտակ Բեգլարյանը 44-օրյայից դրվագ է ներկայացրել ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ իրավապաշտպանԹուրքիայում սկսել են նոր անօդաչուների և տանկի արտադրությունԹուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ. Սուրեն Սուրենյանց11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում երեխայի բռնության դեպքից (տեսանյութ)
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկարներ)
Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․ Գառնիկ Դանիելյանը լուսանկարներ է հրապարակել
Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Խորհուրդ ենք տալիս ԱԺ ամբիոնը պոպուլիստական և իրականությունից կտրված ելույթների համար չօգտագործել. Կապանի քաղաքապետը` ՔՊ-ական պատգամավորին Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիրՎայոց ձորի մարզում «ՈւԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավորՈ՞ր դեպքում դուրս կգաք փողոցային պայքարի հանուն իշխանափոխության. «GALLUP»-ի հարցը՝ քաղաքացիներին (տեսանյութ)Անբարոյական սուտ եք ասում. ՔՊ-ական պատգամավորը` ընդդիմությանը․ իրավիճակը ԱԺ-ում լարվեց (տեսանյութ)Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունիքը. Արթուր Խաչիկյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերումՄարդու մեռնելն ա գալիս, էս մարդիկ՝ ուրախ-զվարթ. վաղը ձեր երեխեքին ի՞նչ եք պատմելու, որ մասնակցել եք Հայաստանի հանձնմա՞նը. Գառնիկ Դանիելյանը` ոստիկաններին (տեսանյութ)Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿԻրանի բանտերում զանգվածային մшհшպшտիժներ են տեղի ունեցել
Հասարակություն

Արցախի էջը փակված չէ մեզ համար, առանց ցեղասպանության հատուցման՝ վերադարձը անկարելի է

Արամ Ա․ Կաթողիկոսի Հայրապետական պատգամով սկիզբ առավ «Ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը, հայտնում են Կիլիկիո Կաթողիկոսությունից․

«Արցախի էջը փակուած չէ մեզի համար»

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

«Արցախի իրաւունքներու վերականգնումի հրամայականը՝ ընդդէմ Ազրպէյճանի ցեղասպանական քաղաքականութեան» համագումարը նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին եւ կազմակերպութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ին, ընթացք առաւ Շաբաթ, 20 Ապրիլ 2024-ին, Անթիլիասի Մայրավանքի «Կիլիկիա» թանգարանի սրահին մէջ՝ ներկայութեամբ Միջազգային Քրէական Դատարանի հիմնադիր դատախազ դոկտ. Լուիս Մօրէնօ Օքամփոյի եւ Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախկին նախարար Վարդան Օսկանեանի եւ մասնակցութեամբ Հայաստանէն, Արցախէն եւ Սփիւռքէն հրաւիրուած պատմաբաններու, միջազգային իրաւունքի մասնագէտներու եւ քաղաքագէտներու։

Հայրապետական պատգամով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս կատարեց համագումարին բացումը։ Ողջունելով Միջազգային Քրէական Դատարանի հիմնադիր դատախազին ներկայութիւնը՝ Հայրապետը գնահատեց յանուն արդարութեան տարած անոր գործունէութիւնը։ Վեհափառ Հայրապետը դիտել տուաւ, որ արդարութիւնը Աստուծոյ ընծայած շնորհքն է եւ եկեղեցւոյ առաքելութիւնը, որուն հաւատարիմ է հայ եկեղեցին։ Այս համագումարը կը միտի արծարծելու այն ճանապարհները, որոնք կը տանին արցախահայութեան իրաւունքներու վերականգումին, որովհետեւ Արցախի էջը փակուած չէ՛ մեզի համար, ընդգծեց Նորին Սրբութիւնը։

Ապա, Արցախի կացութեան վերաբերեալ դոկտ. Օքամփոյի վերջին երկու տեղեկագիրներու լոյսին տակ, Հայրապետը հարցադրումներով բարձրացուց Արցախի մէջ կատարուած ցեղասպանութեան հանդէպ միջազգային ընտանիքին անտարբերութեան խնդիրը, ինչպէս նաեւ Միջազգային Քրէական Դատարանին դիմաց Ալիեւը հետաքննութեան ենթարկելու կարելիութիւնները։ Հայրապետը նաեւ հարց դրաւ արցախահայութեան վերադարձի եւ իրաւունքներու վերահաստատման խնդիրներով միջազգային օրէնքի հեռանկարները, մանաւանդ երբ Ազրպէյճան ինք կը հրաւիրէ արցախահայութիւնը Արցախ վերադառնալ որպէս Ազրպէյճանի քաղաքացիներ։ Վեհափառ Հայրապետը վերոնշեալ երկու խնդիրները որակեց իբրեւ գոյակցական պայքար եւ ընդգծեց անոնց թէ՛ իրաւաբանական եւ թէ՛ քաղաքական խնդիր ըլլալը։ Այս հարցերուն լոյսին տակ Հայրապետը հրաւիրեց դոկտ. Օքամփոն՝ «Ազրպէյճանի Իրականացուցած ցեղասպանութիւնը եւ արցախահայութեան վերադարձի իրաւունքը» նիւթը ներկայացնելու։

Ընկերվար Միջազգայնականի փոխ նախագահ Մարիօ Նալպանտեան հակիրճ տողերով ներկայացուց դասախօսը եւ անոր հայանպաստ աշխատանքը։ Դոկտ. Լուիս Մօրէնօ Օքամփօ իր խօսքին մէջ ընդգծեց, որ պէտք է շարունակենք Արցախի մէջ տեղի ունեցած վերջին իրադարձութիւնները որակել իբրեւ ցեղասպանութիւն, որովհետեւ առանց ցեղասպանութեան հատուցման՝ արցախահայութեան վերադարձը եւ իրենց իրաւունքներու ապահովումը անկարելի է։ Խօսելով պետութիւններու անտարբերութեան մասին՝ ան ըսաւ, որ պատճառը պետութիւններու պարտաւորութիւններէ խուսափիլն է եւ իրենց աշխարհաքաղաքական շահերուն չհամընկնիլը։ Այս ծիրին մէջ ան յանձնարարեց նեղի մատնել ղեկավարները՝ Ալիեւի հետ իրենց գործակցութեան համար։ Օքամփօ նաեւ բացատրեց միջազգային օրէնքի նրբութիւնները, օրինակ երբ Ալիեւին ցեղասպան անուանելը կը պահանջէ յատուկ դատավարութիւն, ուստի նոյն խնդիրը տարբեր կերպով կարելի է բարձրացնել։

Օքամփոյի զեկոյցէն ետք, Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախկին նախարար Վարդան Օսկանեան խօսք առնելով՝ ըսաւ, որ ցեղասպանութեան դէմ պայքարը միշտ եղած է հայ ժողովուրդի պայքարներու ճակատին՝ իւրաքանչիւր հանգրուանին ա՛լ աւելի մարտահրաւէրներ բանալով մեր առջեւ։ Ան մտահոգութիւն յայտնեց, որ ժամանակի ընթացքին ցեղասպանութեան ճանաչման ու հատուցման պայքարը կրնայ նուաղիլ։ Օսկանեան խօսեցաւ Արցախի ցեղասպանութեան հարցը բարձրացնելուն շուրջ Օքամփոյին տարած աշխատանքին մասին եւ հարց տուաւ մեր դատին համար իրաւաբանութեան եւ քաղաքականութեան ճիշդ օգտագործումին գծով՝ շեշտելով Հայաստանի իշխանութեան կարեւոր դերակատարութիւնը այս հարցին շուրջ։

Զեկոյցներէն ետք տեղի ունեցաւ շահաւէտ քննարկում-զրոյց, ուր անդրադարձ կատարուեցան Արցախի մէջ կատարուած մարդկային իրաւունքներու խախտման քաղաքական հարց ըլլալուն, ինքնավարութեան, երրորդ կողմի պատասխանատուութեան, Արդարադատութեան Միջազգային Դատարանին մէջ այս հարցերուն բարձրացման, Սփիւռքի դերակատարութեան, անիրական երազներով պայքար տանելու վտանգին, Ռուսիոյ խաղաղապահ ոյժերու դերակատարութեան եւ հանրային կարծիքի ազդեցութեան մասին, ի շարս այլոց։