Եվրախորհրդարանի ընտրություններում թեկնածու է լինելու Նապոլեոն Բոնապարտի հեռավոր ժառանգը
Եվրախորհրդարանի ընտրություններում Ֆրանսիայի Ինքնիշխան Հանրապետություն կուսակցությունից թեկնածուն կլինի Յոահիմ Մուրատը՝ Նապոլեոն Բոնապարտի հեռավոր զարմիկը։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։
Ըստ հրապարակման՝ 50-ամյա Մուրատը կդառնա Ժորժ Կուզմանովիչի գլխավորած «Մենք՝ ժողովուրդը» խմբակցության թեկնածուների ցուցակի երրորդ համարը։
Նախկին դեսանտային սպան հայտարարել է, որ չի կարող դիմանալ ֆեդերալիստական Եվրոպայի կողմնակիցների կողմից Ֆրանսիայի ավերմանը։ Նրա կարծիքով՝ ժամանակն է վերականգնել ժողովուրդների իշխանությունը:
Նա նշել է, որ Ֆրանսիան դավաճանել է ժողովրդավարության, ինքնիշխանության և ազատության հիմնարար սկզբունքները: