Արարատ-Արմենիան խաղավարտին հաղթանակ կորզեց Արարատից
ՀՊԼ 28-րդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատին» և 2:1 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը․ առաջին կեսին ավելացված 2-րդ րոպեին աչքի ընկավ Արթուր Գրիգորյանը։ 59-րդ րոպեին տանտերերի օգտին նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Յատարան։ Իսկ թիմին հաղթանակ պարգևեց Ռոդրիիգեսի՝ 87-րդ րոպեին խփած գոլը։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 58 միավորով 3-րդն է, իսկ «Արարատը» 34 միավորով՝ 6-րդը։
Աղբյուրը՝ Armsport