Իսրայելը Իրանի կողմից հարձակման է ենթարկվելու առաջիկա 48 ժամվա ընթացքում. The Wall Street Journal
Իսրայելը և Միացյալ Նահանգները կարծում են, որ Իրանը վրեժ է լուծելու Սիրիայում Իսրայելի հյուպատոսարանը ռմբակոծելու համար և ծրագրում է պատասխան հարձակում, որը կներառի անօդաչու թռչող սարքերի հարձակում՝ համակցված բալիստիկ և թեւավոր հրթիռներով:
Այս մասին հաղորդում է CBS News-ը:
Դեռևս հայտնի չէ, թե որտեղից են արձակվելու անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները՝ Իրաքի՞ց, թե՞ Սիրիայից, թե՞ Իրանի տարածքից։
Այնուամենայնիվ, The Wall Street Journal-ը հայտնում է, որ Իսրայելը Իրանի կողմից հարձակման է ենթարկվելու առաջիկա 48 ժամվա ընթացքում։