Մեծ Բրիտանիան կարող է լազերային զենք փոխանցել Ուկրաինային
Մեծ Բրիտանիան հայտարարել է իր DragonFire լազերային զենքն Ուկրաինա ուղարկելու հնարավորության մասին, որը կարող է անօդաչու թռչող սարքեր խոցել:
Այս մասին գրում է The Telegraph-ը։
Լոնդոնը նախատեսում է այս նոր զինատեսակները իր բանակ ներմուծել մինչև 2027 թվականը։ Սակայն դրա նախատիպերը կարող են հայտնվել Ուկրաինայում նույնիսկ ավելի վաղ, ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը։
DragonFire-ի առանձնահատկությունը նրա ցածր գինն է:
«Սա իսկապես արտադրանք է գալիք տարիների համար», - ասում է Շապսը: