Մեր էներգետիկ օբյեկտների վրա հարձակումներից հետո մենք ստիպված եղանք պատասխանել․ Պուտին
Ռուսաստանը ստիպված էր պատասխանել Ուկրաինայից իր էներգետիկ օբյեկտների վրա հարձակումներին, թեև դա չարեց ձմռանը՝ մարդասիրական նկատառումներից ելնելով։
Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ցավոք, մենք վերջերս տեսանք մի շարք հարձակումներ մեր էներգետիկ օբյեկտների վրա և ստիպված եղանք պատասխանել»,- ասել է Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ։
Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը, ելնելով հումանիտար նկատառումներից, ձմռանը ոչ մի հարված չի հասցրել, այսինքն՝ չի ցանկացել առանց էլեկտրամատակարարման թողնել սոցիալական հաստատությունները, հիվանդանոցները և այլն կառույցներ։
Բայց մեր էներգետիկ օբյեկտների վրա հարձակումներից հետո մենք ստիպված եղանք պատասխանել,-նշել է Պուտինը։