Հայտնի են դարձել Քեմերոնի հետ Թրամփի հանդիպման մանրամասները
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը փորձել է համոզել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին Ուկրաինային աջակցելու անհրաժեշտության շուրջ, քանի որ Արևմուտքի կողմից համապատասխան քաղաքականության բացակայությունը կհանգեցնի Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը։
Այս մասին Washington Post-ին տված հարցազրույցում ասել է ինքը՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը։
«Կարծում եմ, որ կա ըմբռնում, որ Ուկրաինային աջակցելուց հրաժարվելը կթուլացնի Ուկրաինայի դիրքերը, կամրապնդի Պուտինի դիրքերը, և ով նախագահ դառնա այս տարվա վերջին, չի ցանկանա հայտնվել այդ իրավիճակում»,- ասել է Քեմերոնը։
Քեմերոնը հավելել է, որ Թրամփի հետ զրույցում ինքը կենտրոնացել է ուժեղ և թույլ կողմերի վրա՝ ասելով նախկին նախագահին, որ բոլորի շահերից է բխում, որ այս տարվա վերջում Ուկրաինան լինի ուժեղ, իսկ Պուտինը՝ թույլ դիրքերում։