Նեթանյահուն չի իմացել Իսմայիլ Հանիյեի որդիների ոչնչացման մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարարության ղեկավար Յոավ Գալանտը նախապես տեղեկացված չեն եղել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի որդիներին ոչնչացնելու իսրայելական բանակի և Գլխավոր անվտանգության ծառայության մտադրության մասին։
Այս մասին հայտնում է Ynet-ը։
Նշվում է, որ սա հարձակում է եղել, որն իրականացվել է հարձակումից քիչ առաջ ստացված ճշգրիտ հետախուզական տեղեկատվության հիման վրա։