Իսրայելում չեն կասկածում, որ Իրանը ծանր հարված է հասցնելու իրենց
Իրանը պատրաստվում է պատասխան գործողություն իրականացնել Դամասկոսում հյուպատոսության շենքի վրա հարձակման և ազդեցիկ գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդիի սպանության համար։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Գործողությունը կարող է իրականացվել մուսուլմանական ծոմապահության սուրբ տոնից՝ Իդ ալ-Ֆիտրից հետո։
Իսրայելցիները բացարձակապես չեն կասկածում վրեժխնդրության անխուսափելիության մասին։
Իսրայելական կողմը միայն չի կարողանում կողմնորոշվել, թե հարվածը որտե՞ղ կլինի․ Իսրայելում, թե՞ այլ երկրի տարածքում։
Հավելենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դեռ հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Իսրայելի մեղմացված առաջարկներին և կազատի պատանդներին։ Այսպիսով, Նեթանյահուին ազատելով հզոր ներքին ճնշումից։ Իսրայելի լիբերալ հասարակությունը պատերազմի ամեն օր դիմավորում է թշնամաբար՝ պատանդների ճակատագրի պատասխանատվությունը դնելով հենց Նեթանյահուի վրա։