ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել հրաժարվել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու գաղափարից
Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ կհանգեցնի ամերիկացի զինվորների ուղարկմանը Ուկրաինա և պատերազմ Ռուսաստանի հետ։ Նման կարծիք է հայտնել Օհայոյից հանրապետական սենատոր Ջեյմս Դեյվիդ Վենսը:
Այսպես, քաղաքական գործիչը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի խոսքերն այն մասին, որ Ուկրաինան ի վերջո կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Վաշինգտոնում դաշինքի ամառային գագաթնաժողովը նվիրված կլինի Կիևի անդամակցության համար «կամուրջ կառուցելուն»։
Այս հայտարարությունն արվել է Բրյուսելում՝ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբայի ներկայությամբ։
Վանսն այս պլանն անվանել է միանգամայն անպատասխանատու՝ համարելով, որ Ուկրաինան չպետք է ընդունվի Հյուսիսատլանտյան դաշինք, հատկապես, երբ նրա տարածքում հակամարտություն է։ Ըստ սենատորի՝ սա նույնն է, ինչ ԱՄՆ-ին պատերազմի ներքաշելը: