ՌԴ ԱԳՆ-ն խոսել է Ուկրաինայից և ՆԱՏՕ-ից Միութենական պետության պաշտպանության մասին
Ռուսաստանի Դաշնությունը և Բելառուսի Հանրապետությունը հուսալի հակակշիռ են ստեղծել Ուկրաինային՝ տեղակայելով նորագույն պաշտպանական համակարգեր և մարտավարական միջուկային զենք՝ Միութենական պետության սահմանները պաշտպանելու համար:
Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության ղեկավար Ալեքսեյ Պոլիշչուկը։
«Միութենական պետության և ՀԱՊԿ-ի արևմտյան սահմանները հուսալիորեն պաշտպանված են, լուրջ հակակշիռ է ստեղծվել հարևան երկրներում տեղակայված ռազմատենչ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի խմբավորումներին»,- ասել է դիվանագետը։
Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, որ թե՛ Ռուսաստանին, թե՛ Ուկրաինային անհրաժեշտ է խաղաղասեր Բելառուսը, սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սկսում է բելառուսներին «բռնել և կապել» անհասկանալի գործընթացների վրա։