Սունակը և Մակրոնը քննարկել են Ուկրաինային զենք մատակարարելու հարցը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռապոսազրույց են ունեցել:
Այս մասին գրում է BBC-ն:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինային զինամթերքի, անօդաչու թռչող սարքերի և հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման ծավալների ավելացումը։
Նշվում է, որ հեռախոսազրույցից հետո երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են այս հարցի շուրջ շարունակել շփումներն ու քննարկումները: