Ադրբեջանի կրակոցները հոգեբանական ճնշում է հայկական կողմի վրա` Տավուշի 4 գյուղերը ստանալու համար. պատգամավոր
«Ադրբեջանական զինված ուժերը ինտենսիվ կրակ է բացել Տավուշի Մովսես գյուղի դիրքերի եւ բնակավայրի ուղղությամբ»։ Այս մասին «Հրապարակ»-ին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Ադրբեջանական զինված ուժերը երեկ երեկոյան ավտոմատով տարբեր ինտենսիվությամբ կրակել է Տավուշի մարզի Չինարի գյուղի դիրքերի ուղղությամբ։ Մովսես գյուղում ավելի մեծ ինտենսիվությամբ է եղել, կրակել են գյուղի ուղղությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ, վիրավորներ, զոհեր չկան։ Սպասելի էր, որ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումից հետո Ալիեւը սադրանքների կդիմի։ Սա նաեւ հոգեբանական ճնշում է հայկական կողմի վրա, որպեսզի կարողանա ստանալ Տավուշի 4 գյուղերը»,-ասաց նա։