Զելենսկիի նոր պատժացուցակում հայտնվել է գործարար Արայիկ Ամիրխանյանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է մտցրել ուկրաինական և ռուսական մի շարք գործարարների և ընկերությունների նկատմամբ։
Ցուցակում, ի թիվս այլ գործարարների, հայտնվել է Ռուսաստանի քաղաքացի Արայիկ Ամիրխանյանը (10 տարով)։
Պատժամիջոցները նախատեսում են ակտիվների արգելք և առևտրային գործողությունների սահմանափակում, թռիչքների և փոխադրումների սահմանափակում Ուկրաինայի տարածքում, Ուկրաինայից կապիտալի դուրսբերում, գործունեության արգելք Ուկրաինայի տարածքում։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ավելի վաղ նշել է, թե «Օդեսայի սկանդալային գործարար» Արայիկ Ամիրխանյանը վերջին երկու տարիներին գտնվում է միջազգային հետախուզման մեջ ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ գումար հափշտակելու կասկածանքով: