Եկե'ք ծափահարենք լրագրողներ Մերիին և Դավիթին, ոստիկանությունը բռնի ուժ էր կիրառել նրանց նկատմամբ (տեսանյութ) «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է (տեսանյութ) Մինասյանը չներկայացավ պարգևատրմանը Արարատ-Արմենիայի հետ գավաթը նվաճելուց հետո. ի՞նչ հետևանք կլինի «ՀայաՔվե»-ն «սահմանագծման» հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Դատախազություն Առանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ) Համերաշխություն ենք հայտնում ՀՀ ինքնիշխանության, անվտանգության համար պայքարողներին․ «Բռունցքդ բեր» Ժողովու'րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ) ՀՀ-ում պահանջում են Փաշինյանի հրաժարականը, որ որոշել է գյուղեր հանձնել Ադրբեջանին․ IRNA-ի անդրադարձը Եկեղեցին ժողովրդի հետ է, հայրենիքի փրկությունը եթե քաղաքականություն են համարում, դա իրենց պրոբլեմն է (տեսանյութ) «Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության համակարգ` առանց հանրային համերաշխության»․ ՄԻՊ Սրբազան պայքարի՝ տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակը կոտրել է կարծրատիպեր․ Ոսկանյան Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՆեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակությունն այցելել է խորհրդարան Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիա «Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (տեսանյութ)«Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ (տեսանյութ) Քաղաքաշինության և Կադաստրի կոմիտեները կհամագործակցեն քաղաքաշինության ոլորտի թվայնացման ուղղությամբ Կրակել էր մեքենաներին` գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ (տեսանյութ) ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 39 վթար. 2 մարդ կյանքից զրկվել է, 50-ը՝ վիրավորվելԻնչ ունենք այս պահին. Վահե ՀովհաննիսյանԲողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանությամբ քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվելՀԱՄԱՍ-ը գաղտնի փաստաթուղթ է հանձնել Թուրքիային
Ճարտարապետների պալատի խորհուրդը ժամանակին չունեցավ մյուսների քաջությունը` հրաժարական պահանջելու. ինչու Բագրատ Սրբազանը «մոռացավ» պալատը
25-ամյա Վաժան հետախուզվում էր ԳԴՀ իրավապահների կողմից. Նրան գտել են ԲագրատաշենումԱրթուր Սուքոյանի գործով այսօր միջնորդություն ենք ներկայացրել քննիչին․ փաստաբանՎե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեինՀայաստանում կարող է «քաղաքական քրիստոնեություն» առաջանալ․ արևելագետՓաշինյանը և Բորգը քննարկել են ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթեկյանի գործով նիստն ավարտվեց․ դատավորը ինքնաբացարկ ներկայացրեցԵս ուզում եմ, որ մեր շարժումը շատ առարկայական դառնա. ՀՀ գրողների միության նախագահՄայիսի 14-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԵրևանի ավագանին վաղը նիստ կգումարիՀայ սամբիստները 18 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունումՆարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին մեր ջերմ ողջույնները. Բագրատ ՍրբազանՈսկեվանի պոստերից վիրավոր ոտով եկել եմ, խելապակասը մեր մոտ տեղ չունի․ տավուշցի կինը միացել է շարժմանը (տեսանյութ)Լրագրող Ժիրայր Ոսկանյանի հաղորդման հիման վրա «1896» ռեստորանը ապօրինի ձևով կապարակնքվել է. փաստաբանՔՊ-ական պատգամավորը հերքել է իրեն առնչվող գրառումըԱռնետավազքը կարծես թե սկսվել է. քաղաքագետԱլֆորվիլի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու բակում հայ համայնքի ներկայացուցիչները պահանջել են Փաշինյանի հրաժարականըՇահագրգռված ենք վերահաստատել տրանսպորտային հաղորդակցությունը, մասնավորապես առաջին փուլում երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի հետ. ՄիրզոյանԵրևանում բերման ենթարկված բոլոր ցուցարարներն ազատ են արձակվելԳիշերը հնարավոր է անձրև և ամպրոպՄերի ջան, լա՞վ ես զգում քեզ. Բագրատ սրբազանը հեռախոսով խոսեց բռնության ենթարկված լրագրողի հետ (տեսանյութ)ՔՊ-ական պատգամավորը ցուցարարներին առաջարկում է «գցվել» աղբամաններըՀայաստանի պատմության մեջ այդպիսի խայտառակ դրվագ դեռ տեղի չի ունեցել. Բագրատ Սրբազանը՝ Արարատ Միրզոյանին (տեսանյութ)«Երեխաները դաս չանելու համար, բնականաբար, կողջունեն երթը»․ Չեխովի դպրոցի աշակերտներին թույլ չտվեցին միանալ շարժմանըԲագրատ սրբազանն ԱԺ շենք չմտավ. անձնագիրը մոտը չէր (տեսանյութ)

ՌԴ-ն ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը դիտարկում է Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական դիմակայության տանելու փորձ

Ռուսաստանը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը դիտարկում է որպես Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու Արևմուտքի հերթական փորձ։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ․

«Արտատարածաշրջանային ուժերի անպատասխանատու եւ ապակառուցողական միջամտությունը,  տարածաշրջանի երկրների եւ նրանց հարեւանների միջեւ սեպ խրելու ձգտումը Հարավային Կովկասի գործերին կարող են ամենաբացասական հետեւանքներն ունենալ տարածաշրջանի կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման համար, հրահրել նոր բաժանարար գծերի առաջացման, ինչպես նաեւ լարվածության անվերահսկելի աճի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը փորձում են հասնել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալուն, ինչպես նաև ռուսական ռազմակայանի և սահմանապահների դուրսբերմանը․ «Ակնհայտ է, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը դարձնել Հարավային Կովկասում իր խիստ վտանգավոր մտահղացումների իրականացման գործիք»։ 

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում ՀՀ ղեկավարությանը թույլ չտալ Արևմուտքին խաբել իրեն և երկիրը տանել սխալ ճանապարհով, որը հղի է անվտանգության վակուումի առաջացմամբ, տնտեսության մեջ լուրջ խնդիրներով և բնակչության արտահոսքով․

«Բրյուսելում հայտարարված դրամաշնորհային աջակցության ծավալները չեն համեմատվում բազմամիլիարդանոց օգուտների հետ, որոնք Հայաստանը շարունակում է ստանալ Մոսկվայի հետ ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունից։ Հենց այս գործոններն են վերջին տարիներին ապահովել ապրանքաշրջանառության բազմակի աճ, և, որպես հետևանք, տնտեսության ռեկորդային աճ և բնակչության բարեկեցության բարձրացում:

Վերահաստատում ենք Հայաստանի հետ հարաբերությունները համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու տրամադրվածությունը՝ երկկողմ հիմնարար փաստաթղթերում և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների գծով պայմանավորվածություններում ամրագրված սկզբունքների հիման վրա։ Համոզված ենք, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների առաջանցիկ զարգացումը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների արմատական շահերի իրականացմանը, տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը:

Արևմուտքը չի հրաժարվում նաև հայ-ադրբեջանական կարգավորման հիմնարար հիմքը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 – 2022թթ.եռակողմ հայտարարությունների համալիրը քանդելու փորձերից, որը նախատեսում է տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանների դելիմիտացիայի, խաղաղության պայմանագրի նախապատրաստման, հասարակական գործիչների և փորձագետների շփումների միջոցով վստահության ամրապնդման միջոցառումներ։ Հենց Վաշինգտոնի և Բրյուսելի ճնշման ներքո պաշտոնական Երևանը կասեցրեց այդ պայմանավորվածությունների իրականացումը, որոնցից շատերի, մասնավորապես՝ տրանսպորտային փոխադարձ շրջափակման վերացման հարցի շուրջ, կողմերը մոտ էին փոխընդունելի որոշումներին։ Մոսկվան նախկինի պես պատրաստ է ամեն կերպ աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության ձեռքբերմանը։ 

Հարավային Կովկասում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ բնույթի խնդրահարույց հարցերը պետք է լուծվեն «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքի համաձայն, որը համաձայնեցված է 2023թ.հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած «3+3» խորհրդատվական հարթակի երկրորդ նիստի ընթացքում, որի մասնակիցն էր նաև Հայաստանը։ Կոչ ենք անում արտաքին խաղացողներին հարգել այդ պայմանավորվածությունները, իսկ Երևանի իշխանություններին իրենց արտաքին քաղաքական գիծը կառուցելիս հաշվի առնել հարևան պետությունների մտահոգությունները»։