Հայաստանը կարող է դիմել Եվրամիությանն անդամակցելու համար. Պիտեր Ստանոն
Հայաստանը կարող է դիմել Եվրամիությանն անդամակցելու համար, «Իզվեստիային» ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։
«Երկրներն իրավունք ունեն ձգտել իրենց ժողովրդի համար ավելի լավ ապագայի: Նրանք ազատ են որոշելու, թե ինչպես ապահովել այդ ապագան: Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, յուրաքանչյուր եվրոպական երկիր՝ իր ժողովուրդը և կառավարությունը, պետք է որոշի, թե արդյոք ցանկանում է դիմել ԵՄ-ի անդամակցությանը»,- ասել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Եվրամիության դռները բաց են Հայաստանի առաջ։
Ստանոն հիշեցրել է, որ հենց որ երկիրը Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում, այն վերանայվում է անդամ երկրների կողմից, այնուհետև նրանք համապատասխան որոշում են կայացնում ԵՄ պայմանագրերի և սահմանված չափանիշների հիման վրա:
Մարտի 13-ին Եվրախորհրդարանը հավանություն է տվել բանաձեւին, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը։