Իսրայելական բանակը հերքել է պաղեստինցիների գնդագոծության մասին լուրը
Իսրայելի բանակը հերքում է, որ իսրայելական զորքերը գնդակոծել են Գազայի հարավում գտնվող պաղեստինցիներին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ:
Ավելի վաղ «Ալ-Աքսա» հեռուստաընկերությունը հայտնել էր, որ ավելի քան 30 պաղեստինցի է զոհվել Գազա քաղաքի հարավում գտնվող Քուվեյթի շրջանաձև խաչմերուկի վրա Իսրայելի գնդակոծության հետևանքով։
«Տեղեկություններն այն մասին, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Գազայի տասնյակ բնակիչների վրա օգնության բաշխման կետում, կեղծ են», - ասվում է բանակի հայտարարության մեջ: