ԱՄՆ-ը Եմենում ոչնչացրել է ինը հականավային հրթիռ
ԱՄՆ-ը Եմենում ոչնչացրել է ինը հականավային հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք:
Այս մասին հայտնում է ամերիկյան կենտրոնական հրամանատարությունը:
«ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաջողությամբ ոչնչացրել է ինը հականավային հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք Եմենի հութիների կողմից վերահսկվող տարածքներում», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ այդ միջոցները ձեռնարկվել են նավագնացության ազատությունը պաշտպանելու համար։