Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը Բաքվում է
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը այցով ժամանել է Ադրբեջան:
Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Հաքան Ֆիդանը կմասնակցի Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։
Հանդիպմանը կքննարկվեն տարածաշրջանային համագործակցության շրջանակներում գլոբալ ընթացիկ զարգացումները։