ԵԽԽՎ-ն կողմնակալ դիրքորոշում է ցուցաբերում Ադրբեջանի նկատմամբ. Հաջիևը դժգոհություն է հայտնել
ԵԽԽՎ-ն կողմնակալ դիրքորոշում է ցուցաբերում Ադրբեջանի նկատմամբ: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսպիսի դժգոհություն է հայտնել Ալիևի օգնական-Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ «Վերականգնելով մասնատված աշխարհը» Բաքվի XI գլոբալ ֆորումի շրջանակներում տեղի ունեցող առաջին պանելային քննարկման ժամանակ:
Նա նշել է, որ ԵԽԽՎ-ն խրախուսում է իսլամաֆոբիան։
«Ադրբեջանն աշխատում է կայուն տարածաշրջան կառուցելու ուղղությամբ»,- նշել է հարևանների նկատմամբ տարածքային պահանջները չդադարեցնող երկրի ղեկավարի օգնականը: