Վենեսուելայում երկու քաղաքացի նախապատրաստել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի սպանությունը
Վենեսուելայի Մատուրին քաղաքում ոստիկանությունը երկու քաղաքացու է ձերբակալել նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով։
Այս մասին հայտարարել է գլխավոր դատախազ Թարեկ Ուիլյամ Սաաբը։ Նրա հայտարարությունը հաղորդում է Teletica-ն։
Ըստ հրապարակման՝ ձերբակալվածներն են եղել Ազգային գվարդիայի նախկին սերժանտ Ռենցո Ֆլորեսը և «Case R» ընդդիմադիր կազմակերպության անդամ Վիլֆեր Խոսե Պինյան։
Teletica-ի փոխանցմամբ՝ ձերբակալվածներն իրենց WhatsApp ստատուսներում սպառնալիքներ են հրապարակել Նիկոլաս Մադուրոյի հասցեին։ Նրանց ձերբակալության ժամանակ նրանց հեռախոսներում խոսակցություններ են հայտնաբերվել տանկեր գրավելու և հեղաշրջում կազմակերպելու թեմաներով: