Թրամփը կոչ է անում Եվրոպային ավելի շատ ծախսել Ուկրաինայի վրա
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Եվրոպան պետք է ծախսի նույնքան, որքան ԱՄՆ-ն Ուկրաինայի ֆինանսավորման վրա, քանի որ ստեղծված իրավիճակը անարդար է Միացյալ Նահանգների նկատմամբ։
Newsmax-ին տված հարցազրույցում Թրամփին հարցրել են, թե արդյոք նա նախատեսում է կրճատել Ուկրաինայի ֆինանսավորումը, եթե վերընտրվի նախագահի պաշտոնում:
«Եվրոպան վճարում է մեր վճարածի մի փոքր մասը: Եվրոպական երկրները միասին պետք է վճարեն նույնքան, որքան ԱՄՆ-ն: Նրանք շատ ավելի մեծ վտանգի տակ են, քան մենք: Եվրոպան Ուկրաինայի վրա ծախսում է մոտ 100 միլիարդ դոլար ավելի քիչ: Սա անարդար է: Դա արդար չէ Ամերիկայի, դա արդար չէ ամերիկացի հարկատուների նկատմամբ»,- պատասխանել է Թրամփը: