Չինաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են Ուկրաինայի պատերազմը
Չինաստանը և ՆԱՏՕ-ն Պեկինում անցկացրել են իրենց ութերորդ տարեկան ռազմական հանդիպումը՝ քննարկելու ուկրաինական հակամարտությունը, անվտանգության հարցերը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, հաղորդում է դաշինքի մամուլի ծառայությունը։
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը՝ ՆԱՏՕ-ի ռազմական համագործակցության տնօրեն Դաքան-Տիբերիու Սերբանի գլխավորությամբ, հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կենտրոնական ռազմական հանձնաժողովի միջազգային ռազմական համագործակցության վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Յաո Ցինի հետ։
Նրանք նշել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են գլոբալ և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, ռուս-ուկրաինական պատերազմը, ինչպես նաև փոխադարձ մտահոգություն ներկայացնող հարցեր։
Երկու կողմերն էլ հայտնել են իրենց մտադրությունը շարունակել խորհրդակցությունները: