Մարի Լը Պենը քննադատել է Պուտինին ու աջակցել Ուկրաինային
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» քաղաքական կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը սոցիալական ցանցում քննադատել է Ռուսաստանին Ուկրաինա ներխուժման համար և աջակցություն հայտնել ուկրաինացի ժողովրդին։
«2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինա ներխուժելով՝ Ռուսաստանը պատերազմ հրահրեց ԵՄ-ի դեմ և ստեղծեց աշխարհաքաղաքական ճգնաժամ, որն անկասկած ամենադրամատիկն է վերջին 20 տարվա ընթացքում: Ուկրաինացի ժողովուրդն ունի մեր հարգանքն ու աջակցությունը»,- գրել է Լը Պենը։
Նա ընդգծել է, որ Ֆրանսիան պետք է հնարավոր ամեն բան անի Ուկրաինային օգնելու և պատերազմում մենակ չթողնելու համար: