Իսրայելը ավիահարված է հասցրել Լիբանանի տարածքին
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռային հարվածներ են հասցրել Լիբանանի Բաալբեկ քաղաքի արվարձաններին, որտեղ գտնվում է շիա զինված Հեզբոլլահ կազմակերպության ռազմական կենտրոններից մեը:
Այս մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։
Նշվում է, որ օդային հարձակումներ են տեղի ունեցել նաև Դար էլ-Ամալ և Ջուրդ-Տարայա շրջաններում։
Նահանգի նահանգապետ Բեշիր Խոդրը Al Jadeed հեռուստաալիքի եթերում ասել է, որ հարձակումներից մեկն իրականացվել է Դուրուս արվարձանում գտնվող ձիթապտղի յուղի արտադրության գործարանում, վիրավորվել են խաղաղ բնակիչներ։