Մադուրոն Զելենսկիին ծաղրածու է անվանել Հռոմի պապին վիրավորելու համար
Վլադիմիր Զելենսկին, վիրավորելով Հռոմի պապին, նման է իր ժողովրդին վնասակար ծաղրածուի: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ում խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։
«Զելենսկին սկսում է վատ խոսել, վիրավորել Հռոմի պապին... նա ինձ թվում է նույն ծաղրածուն է, նույնքան կոպիտ և պարտված, որքան Գուայդոն, նույնքան վնասակար իր ժողովրդի համար», - նշել է Վենեսուելայի առաջնորդը։
Նա աջակցել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, ով կոչ է արել խաղաղություն հաստատել Ուկրաինայում, իսկ այնտեղ տեղի ունեցողը մեծ սադրանք է անվանել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին մերժել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ սպիտակ դրոշը բարձրացնելու և բանակցությունների սեղանի շուրջ նստելու կոչը։