Հայիթիի վարչապետը համաձայնել է հրաժարական տալ երկրում տիրող անկարգությունների ֆոնին
Հայիթիի վարչապետ Արիել Հենրին կլքի իր պաշտոնը քաղաքական անցումային շրջանում:
Երկրում իշխանությունը ժամանակավորապես կփոխանցվի անցումային նախագահական խորհրդին, Ջամայկայում միջազգային բանակցություններից հետո հայտարարել է Գայանայի նախագահ Իրֆաան Ալին։
«Ազատ և արդար ընտրությունների ճանապարհին անհրաժեշտ է ապահովել, որ Հայիթին կառավարվի օրենքի գերակայության համաձայն: Այս առումով մենք ընդունում ենք վարչապետ Արիել Հենրիի հրաժարականը՝ անցումային նախագահական համակարգի ստեղծման համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ալին: