Բենիամին Նեթանյահուն կարող է մնալ առանց վարչապետի աթոռի
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դիրքը վտանգված է, և նա կարող է կորցնել իր պաշտոնը։
Այս եզրակացությունը պարունակվում է Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի տարեկան զեկույցում՝ նվիրված գլոբալ սպառնալիքների և աշխարհաքաղաքական իրավիճակի գնահատմանը։
«Նեթանյահուի` որպես առաջնորդի դիրքը, ինչպես նաև նրա իշխող աջակողմյան և ուղղափառ կուսակցությունների կոալիցիան, որը կոշտ քաղաքականություն է վարում պաղեստինյան հարցի և անվտանգության հարցերի շուրջ, կարող է վտանգված լինել»,- փաստաթղթի տեքստը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Զեկույցը պատրաստվել և հրապարակվել է ԱՄՆ Սենատի հետախուզության ընտրյալ հանձնաժողովում լսումների կապակցությամբ, որին ելույթ է ունեցել ամերիկյան հիմնական հետախուզական գործակալությունների ղեկավարությունը։