Ռուսաստանը պատրաստ չէ ՆԱՏՕ-ի հարձակմանը
Ռուսաստանը պատրաստ չէ հետ մղել ՆԱՏՕ-ի հրթիռային զանգվածային հարվածը, եթե դա տեղի ունենա։ Այս կարծիքը կիսում են ռուս վերլուծաբանները։
Ամերիկյան Business Insider հրատարակությունն ուշադրություն է հրավիրել ռուսական «Ռազմական միտք» ամսագրի հրապարակման վրա։ Այն ուսումնասիրում է մի սցենար, երբ հավանական թշնամին հրթիռների հզոր տարափ է արձակում ռուսական կենսական նշանակության օբյեկտների ուղղությամբ, ինչը նման է հենց ռուսների մարտավարությանն Ուկրաինայի դեմ պատերազմում:
Հրատարակությունը նշում է, որ ՆԱՏՕ-ի կողմից օգտագործվող զանգվածային հարվածների ռազմավարությունը կարող է ստիպել Ռուսաստանին ի պատասխան օգտագործել իր միջուկային զենքը։
Հոդվածի վերջում հեղինակները խորհուրդ են տալիս ընդլայնել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի առաքելությունները և սարքավորումները: