Մակրոնն առաջիկա շաբաթներին կայցելի Կիև
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մոտ ժամանակներս կժամանի Ուկրաինա։ Նրա այցի մասին հայտարարել է ուկրաինական պետության ղեկավար Վլադիմիր Զելենսկին։
Իր Telegram ալիքում Զելենսկին ասել է, որ Մակրոնի հետ երկար և առարկայական հեռախոսազրույց է ունեցել։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի ռազմադաշտում տիրող իրավիճակը, ինչպես նաև օրերս Փարիզում կայացած՝ ի պաշտպանություն երկրի միջազգային համաժողովի արդյունքները։
«Ես շնորհակալություն հայտնեցի նրան փետրվարի 16-ի հզոր պաշտպանական փաթեթի համար։ Բացի այդ, մենք կարծիքներ ենք փոխանակել մոտ ապագայում Ուկրաինայում մեր ապագա հանդիպմանն ակնկալվող արդյունքների վերաբերյալ»,- հավելել է Զելենսկին։