Փորձագետը Ռուսաստանի զինված ուժերի հաջորդ թիրախն անվանել է Ուգլեդար քաղաքը
Ավդեևկան վերահսկողության տակ վերցնելուց հետո ռուսական բանակի հաջորդ թիրախը կլինի Ուգլեդարը:
Այս մասին Lenta.ru-ին տված հարցազրույցում հայտնել քաղաքագետ և ռազմական փորձագետ Ալեքսեյ Ժիվովը։
Նրա խոսքով` Ավդեևկայի վրա վերահսկողություն սահմանելուց հետո Գորլովկայի մոտ պետք է կտրել ուկրաինայի ռազմական էշելոնը:
Ժիվովը պարզաբանել է, որ Ուգլեդարով են անցնում կապի գծերը Հարավային Դոնեցկի ուղղությամբ։
Քաղաքագետը հիշեցրել է, որ ռուսական զորքերը պետք է լիակատար վերահսկողություն հաստատեն Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների վրա, սա է հատուկ ռազմական գործողության առաջնային նպատակը, որի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր դեռ 2022 թվականի փետրվարին։