Իսրայելը հայտարարում է՝ Հաագայի դատարանի լսումներն օրինական չի համարում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելը չի ճանաչում Հաագայի միջազգային դատարանում «Օկուպացիայի օրինականության» վերաբերյալ բանավեճի օրինականությունը:
Հայտարարության մեջ ասվում է, թե նման բանավեճն ուղղված «ի վնաս Իսրայելի՝ էքզիստենցիալ սպառնալիքներից պաշտպանվելու իրավունքին»։
Նշենք, որ այսօր Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը վեցօրյա լսումներ է սկսել իրայելա-պաղետինյան պատերազմի օրակարգով։
«Կշարունակենք պայքարել, կառավարությունն ու Քնեսեթը միասնական են այդ սխալ միտումը ժխտելու հարցում», - ասվում է Իսրայելի պաշտոնական հայտարարության մեջ։