Կիրանցի բնակիչը օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Սարգիս Ադամյանի Քյոլնը դուրս մնաց Բունդեսլիգայից Ալիևը մեքենայում «Noldu Pashinyan» երգն է լսում, տղամարդ չե՞ք դուք, գոնե մի բառ ասե'ք, ծաղրում է (տեսանյութ) Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Այս Շարժումը աննախադեպ թափ է հավաքում, բոլոր շերտերը իրենց աջակցությունն են հայտնում և միանում (տեսանյութ) Սրբազանի հետ հանդիպումը բազմամարդ էր, լի դրական ակնկալիքներով․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ) Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար Երևանում՝ «Վալենսիա» ռեստորանում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան Իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Սրբազան կոչվեր․ Աշոտյան Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Լույս չի լինի մի շարք հասցեներումՍպաներից մեկն ասաց` այս ամենը մեր ապրելու իրավունքը մեզ վերադարձրեց. Սրբազան (տեսանյութ) ՀՀ ԱԳ նախարարը Շվեյցարիայի իր պաշտոնակցին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնըՄիրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ՀՀ մոտեցումներըՔաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ձերբակալվածներ. Ռազմական ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպում է պահեստազորի սպաների հետ. դռնփակ հանդիպմանը ներկա են հարյուրավոր սպաներ և ռազմական գործիչներՎաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերըԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատակիցներին ստիպում են դուրս գալ արհմիությունից
Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ վաղը ժամանակավորապես փակ կլինեն
25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչԻմ՝ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ որոշում պաշտոնականացված չէ․ պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ ՍրբազանՃանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներինՎանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կինԵրբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան (տեսանյութ)Հայաստանում այսօր 118 թանգարաններ այցելուների համար անվճար բաց կլինեն մինչև ժամը 24:00-նՂալումյանն ասեց` Բաքուն տեսավ, որ ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել. կիրանցիներ (տեսանյութ)Թուրքը այս ըստի պտի կանգնի, տունս այ հեն ա՝ ես ո՞նց պետք ա ապրեմ․ ով համձայան ա՝ թող գա իմ տանն ապրի․ կիրանցի (տեսանյութ)ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ»- ը կանեն ամեն ինչ՝ Սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի համար. Հայկ ՄամիջանյանՀաջիևն ու Ջեյք Սալիվանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հնարավոր է վարչապետի թեկնածուի հարց քննարկենք. Բագրատ Սրբազան
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ․ կան տուժածներԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԵրկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն․ Սուրեն ՍուրենյանցԵրևանի մետրոպոլիտենն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ըԼրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժողՓարիզը պաշտոնապես մեղադրում է Բաքվին ապստամբություն հրահրելու մեջԻնչպես են դիտվում Կիրանցի դպրոցն ու տները Ադրբեջանին անցած հատվածից (լուսանկարներ)Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. ԻրավապաշտպանՏավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձնումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. թյուրքագետՄարզպետն ու սահմանապահ զորքեը գնացել են Կիրանց՝ տրակտորով դելիմիտացիայի աշխատանքներ անելու, բայց գյուղացիները չեն թողել
Մամուլ

Ի՞նչ «մեսիջ» էր Նիկոլ Փաշինյանն ուղարկել իրավապահներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով օրեր առաջ երկու ամսով կալանավորվեց նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որը «Սիներջի» ընկերության ծրագրերի նախկին ղեկավարն էր։ Դրանից հետո ակտիվ լուրեր շրջանառվեցին, որ Ալեն Սիմոնյանը հրաժարական է տալու: Ավելին, մենք ունեինք տեղեկություններ, որ Արևմուտքից Նիկոլ Փաշինյանին առաջարկել են թիմը մաքրել «առաջին պլանի» այն գործիչներից, որոնք ակնհայտ արևմտամետ չեն, ավելին՝ որոշակի կապեր ունեն ռուսական պաշտոնական քաղաքական շրջանակների հետ:

Ըստ այդմ, թվում էր՝ այս պատմությունը «հիանալի» հնարավորություն կարող էր լինել Նիկոլ Փաշինյանի համար՝ «ազատվել» Ալեն Սիմոնյանից: Սակայն ուշագրավ է, որ ամբողջ ՔՊ խմբակցությունը փաստացի աջակցեց Սիմոնյանին՝ Անի Գևորգյանի խափանման միջոցը փոխելու հարցով երաշխավորություն ներկայացնելով: Խնդիրն այստեղ նույնիսկ երկակի ստանդարտները չեն: Բանն այն է, որ ՔՊ խմբակցությունում հազիվ թե որևէ մեկն ինքնուրույն նման քայլի գնար, ուր մնաց թե փաստացի ողջ խմբակցությունը: Այդպիսի որոշումներն իշխանական կուսակցությունում չեն կարող կայացվել առանց Նիկոլ Փաշինյանի ոչ միայն իմացության, այլ նաև ուղիղ ցուցումի: Կան կարծիքներ, այդ թվում՝ հենց իշխանության ներսում, որ այսպիսով Նիկոլ Փաշինյանն իրավապահներին «մեսիջ» է ուղարկել, այն է՝ որոշակի «կարմիր գծեր» չի կարելի անցնել:

Ըստ տեղեկությունների, պատահական չէ, որ հենց երեկ դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող երկու մեղադրյալի, այդ թվում՝ Անի Գևորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Հավելենք, որ, ըստ մեր աղբյուրների, այն տեղեկությունը, թե Ալեն Սիմոնյանի հարսն ազատ է արձակվել «Սիներջիի» ղեկավար Աշոտ Հովհաննիսյանի դեմ ցուցմունք տալու «շնորհիվ», իրականությանը չի համապատասխանում. իրականում, մեր տեղեկություններով, Աշոտ Հովհաննիսյանի դեմ ընդհանրապես ոչ ոք ցուցմունք չի տվել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: