Կենդանաբանական այգին համալրվել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի ձագերովՍոցցանցում սպառնացել է իշխանափոխությունից հետո բազմաթիվ անձանց ծեծել, վտարել, բանտերում սատկացնել. քրվարույթ է հարուցվելԻսկ եթե պարտվի, շատ ավելի վատ կլինի, վստահ եմ, որ չի պարտվելու. Դավիթ ԱմալյանԵրևանի ավագանու ընդդիմադիր անդամները ծափերով են ողջունել ՔՊ-ի մանդատից հրաժարվելու Արթուր Իսպիրյանի որոշումըՄասիսում մահակներով հարվածել են «Chevrolet Volt»-ի ուղևորներին, հնչել են կրակոցներ, կան վնասված ավտոմեքենաներՔոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․ Սրբազանը կատակեց շարժման ֆինանսավորման մասին«Տղե՛րք, ձեզնից ոչ ոք չի վախենում, հանդարտվե՛ք». Սրբազանը՝ կարմիրբերետավորներին (տեսանյութ)Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ ԾառուկյանԱզատությունից զրկված մարդն ունի հետևյալ պարտադիր իրավունքները․ Արման ԹաթոյանՎրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին վերջնական ընթերցմամբ կընդունի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը. ԿոբախիձեԹասիբի էլեմենտներ մնացել են. Համբիկ Սասունյանին բաժին չտարան, բայց հարվածել են դեմքին․ ՄելիքյանՄիանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ ՇարմազանովՌԴ ՊՆ Կադրերի գլխավոր վարչության պետը ձերբակալվել է
ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել
Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է. Սուտ 206Կան փակ ճանապարհներ, Դիլիջանի ոլորաններում մառախուղ էԻշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ»ժամը 10-ի դրությամբ 38 մասնակից է բերման ենթարկվելԱմերիկյան ռազմական օգնությունն արդեն Ուկրաինայում էԱռաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ»Տնտեսվարողներին աջակցություն կտրամադրվի. նախագիծ. «Փաստ»Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը՝ ուղիղՍպասվում են տեղումներ
Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին. նա տեղափոխվել է հիվանդանոց
Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»Վոյաժներին ոչինչ չեն խանգարում․ «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ»Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ»  Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով . «Ժողովուրդ»«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ»Իշխանական նավը երերում է․ «Հրապարակ»Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմ. «Ժողովուրդ»Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ»Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ»Կիմ Չեն Ընը նոր դիպուկահար հրացան է փորձարկելԱռեղվածային դեպք՝ Երևանում․ նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի Նեպալի պատվիրակությունն ԱԺ-ում էր․ «Ակադեմիական քաղաքն» են քննարկել «Կարմիր բերետավորների» արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին»․ Արման Թաթոյան (տեսանյութ) Վաղը կլինեմ ոստիկանության բաժնում, որ ապօրինաբար ձերբակալված քաղաքացիները վստահ լինեն՝ մենակ չեն․ Մելիքյան
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Որտե՞ղ են անցկացվելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վաղվա անհնազանդության ակցիաները․ ուղեցույց Սփյուռքը՝ Հայրենիքի կողքին․ ակցիաներ են անցկացվել աշխարհի մի շարք երկրներում Ցուցարարներին հեռացնելու համար Վրաստանի խորհրդարան են ժամանել հատուկ ջոկատայիններԱդրբեջանում հրաբուխ է ժայթքել Ակցիաների սկզբից ի վեր արձանագրվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների 8 դեպք «Հույսի շողը». Շարժման մասնակիցը Սրբազանի դիմանկարով նկար նվիրեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է ստեղծել այնպիսի զենք, որի նմանը դեռ չկա
Տնտեսություն

Շատ լավ, վճարելու է օրը 5 դրամ հարկ, թող վճարի օրը 5 դրամ․ չկա հարկ՝ չկա պետություն․ Փաշինյանը ՊԵԿ-ում բացատրել է, թե ինչ է հարկը

Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին այցելել է Պետական եկամուտների կոմիտե՝ վերջինիս 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Այս մասին հսայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:

Մասնավորապես, զեկուցվել է ՀՀ կառավարության 2021-2026 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի նպատակների և ակնկալվող արդյունքների մասին:

Նախ ներկայացվել է հարկային մարմնի 2023 թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2023-ին ապահովվել է 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 296 մլրդ դրամով կամ 15.4%-ով: Ընդգծվել է, որ 2017 թ. համեմատ պետական բյուջեի եկամուտները գրեթե կրկնապատկվել են:

Ըստ պատասխանատուների, 2023 թ. բնորոշվել է որպես ստվերի դեմ պայքարի արդյունավետ տարի. Կառավարության ծրագրով սահմանված թիրախը, ըստ որի՝ 0.5 տոկոսային կետով հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը պետք է բարելավվեր, կատարվել է առնվազն այդ չափով՝ ըստ առկա կանխատեսման: Բոլոր հարկատեսակների գծով արձանագրվել է աճ, բացառությամբ բնօգտագործման վճար հանդիսացող ռոյալթիի՝ հիմնականում պայմանավորված մետաղների միջազգային գներով:

Զեկուցվել է, որ հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 362.9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 100.1 մլրդ դրամով կամ շուրջ 38.1%-ով: ԱԱՀ-ի գծով վերադարձը կազմել է 288.4 մլրդ դրամ՝ 75.4 մլրդ դրամով կամ 35.4%-ով գերազանցելով 2022-ի ցուցանիշը: Հատկանշական է, որ վերադարձված եկամտային հարկի գերակշիռ մասը կազմում է հիփոթեքի գծով վերադարձը. էլեկտրոնային հարթակի միջոցով 2023-ին 38 911 շահառուի վերադարձվել է 52 մլրդ դրամ եկամտային հարկ՝ 2022-ի ցուցանիշը գերազանցելով 42%-ով, իսկ շահառուների թիվը՝ 33%-ով: Հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում՝ ՀԴՄ կտրոններով) տվյալներով իրականացվել է 648.7 մլն գործարք` 12.2 տրլն դրամ արժեքով՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը՝ 45 մլն գործարքով և 2.1 տրլն դրամով։ Գրանցվել է աշխատատեղերի և միջին աշխատավարձի ռեկորդային աճ. եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը նոյեմբերին կազմել է շուրջ 738 հազար, նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 5,2%-ով, միջին աշխատավարձը կազմել է 293 հազար դրամ, աճը՝ 10,6%:

Հաշվետու տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից իրականացված 1186 համալիր հարկային ստուգման արդյունքում վերականգնվել է 38.4 մլրդ դրամ, իսկ ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքներով առաջադրվել է շուրջ 52.2 մլրդ դրամ լրացուցիչ պարտավորություն, այդ թվում՝ թեմատիկ ուսումնասիրություններով՝ 9.4 մլրդ դրամ: Իրականացված 82 752 վերլուծությունների արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ 45.6 մլրդ դրամ հարկ:


«Նորից եմ ասում, մենք պետք է այս գիտակցումը մարդկանց մեջ մտցնենք, պետք է այս ուղղությամբ գնալ։ Շատ լավ, վճարելու է օրը 5 դրամ հարկ, թող վճարի օրը 5 դրամ։ Խնդիրն այն է, որ ինքը հարկ վճարող է, քաղաքացի է, սուբյեկտ է։ Հարկային մշակույթ ներդնելը և սերմանելն էլ է կարևոր գործ։ Հարկն այն է, որ քաղաքացին մի գրպանից հանում է՝ դնում մյուս գրպանը, որովհետև եթե ինքը հարկ չտա, եթե ենթադրենք քաղաքացին հարկ չվճարի ընդհանրապես, հարյուր անգամ ավելի գումար ստիպված կլինի ծախսել։ Եկեք ենթադրենք, որ ամեն քաղաքացի իր համար ճանապարհ է կառուցում, ամեն քաղաքացի իր համար դպրոց է կառուցում, ամեն քաղաքացի իր համար հիվանդանոց է կառուցում, հարկ վճարելն ամեն քաղաքացու ծախսի կրճատում է՝ հազարավոր անգամներով։ Առաջին հերթին այս գիտակցումը պետք է մտնի մարդկանց մեջ։ Ու հարկային հանցագործությունների նկատմամբ պետք է ընդհանուր առմամբ վերաբերմունքը փոխել: Հարկային քաղաքականության փիլիսոփայական հատվածը մենք պետք է ուժեղացնենք։ Ես չեմ ուզում դրա անունը նույնիսկ քարոզչություն դնել, ես ավելի շատ դա կանվանեմ գիտակցության մատակարարում, որ մարդը հասկանա՝ ինչ է հարկը, ինչի համար է հարկը: Հարկը պետություն ունենալու համար է, ուրիշ իմաստ չունի: Եթե դու ուզում ես ունենալ պետություն՝ դու պետք է վճարես հարկ, որովհետև չկա հարկ՝ չկա պետություն»,-նշել է Փաշինյանը:


Անդրադառնալով սահմանային անցակետերի արդիականացման ծրագրերին՝ տեղեկացվել է, որ 2023 թ. ընթացքում մեկնարկել են Մեղրիի անցակետի վերակառուցման, ինչպես նաև Բագրատաշենի անցակետի կապիտալ նորոգման աշխատանքները: Ավարտին են հասցվել Մարգարայի անցման կետի շինարարական աշխատանքները, ընթացիկ նորոգման է ենթարկվել նաև Գոգավանի անցման կետը:

Այնուհետև ներկայացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ու միջազգային համագործակցության ոլորտներում իրականացված աշխատանքները: Թվայնացման ոլորտի ձեռքբերումներից առանձնացվել են արհեստական բանականության և մեքենայական ուսուցման, ինչպես նաև տվյալների վերլուծության գործիքակազմի ներդրման և ընդլայնման, այդ թվում՝ վիրտուալ վարչարարության ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները: Ներկայացվել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման գործընթացը, զեկուցվել է, որ համակարգի ծրագրավորման աշխատանքները նախատեսվում է ավարտել մարտին: Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձը եկամտային հարկի գումարից կարող է ստանալ փոխհատուցում՝ իր և ընտանիքի անդամների համար կրթական և առողջապահական ոլորտներում կատարած սոցիալական ծախսից:

Միջազգային համագործակցության ուղղությամբ ևս կարևոր ձեռքբերումներ են արձանագրվել, մասնավորապես, Հայաստանը միացել է կրիպտոակտիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման ՏՀԶԿ-ի կողմից մշակված նոր միջազգային ստանդարտին, ինչպես նաև Ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակման համակարգին. հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակումը կիրականացվի 2025 թվականից: Հայաստանը ստանձնել է նաև Ասիական նախաձեռնության համանախագահությունը՝ 2024-2026 թթ. ժամանակահատվածում: Իսկ ՊԵԿ շնագիտական կենտրոնի կարողությունների ընդլայնման նպատակով ԱՄՆ աջակցությամբ կառուցվել է կենտրոնի նոր մասնաշենքը:

Ներկայացվել են ՊԵԿ վարչարարության արդյունքային ցուցանիշներն ու դրանց դինամիկան, հարկ վճարողների կարգապահության բարելավմանն ուղղված ծրագրերը, կոմիտեի կողմից նախաձեռնված օրենսդրական կարգավորումների կատարելագործմանն ուղղված աշխատանքները: Զեկուցվել է, որ երկրորդ տարին անընդմեջ, 2023-ին ևս հարկ վճարողների շրջանում իրականացվել է Պետական եկամուտների կոմիտեի գործունեության վերաբերյալ գոհունակության գնահատման հարցում, որին մասնակցել են 886 կազմակերպություն (ԱՁ) և ինքնուրույն հարկ վճարող (ֆիզիկական անձ): Ըստ արդյունքների, ՊԵԿ գործունեությունը դրական են գնահատել հարկային մարմնի մասով հարցման մասնակիցների 87.2%-ը, մաքսային մարմնի մասով` 78.0%-ը, իսկ ընդհանուր հարցման մասնակիցների՝ 84.4%-ը:

Զեկուցվել է նաև, որ նախորդ տարվա ընթացքում կատարելագործվել է ռիսկերի կառավարման և ստուգման ենթակա հարկ վճարողների գնահատման ավտոմատացված համակարգը: Առաջին անգամ ստուգումների տարեկան ծրագիրը կազմվել է նաև արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման գործիքների միջոցով: Միջազգային առաջավոր փորձի հիման վրա ՊԵԿ-ում ներդրվել է հարկային ու մաքսային կարգապահական ռիսկերի կառավարման համակարգը, որը շարունակաբար կատարելագործվում է: Շարունակաբար կատարելագործվում է նաև օրինապահ հարկ վճարողի ինստիտուտը. 2023թ.-ին օրինապահ հարկ վճարողի հավաստագիր է տրամադրվել 81 տնտեսավարող սուբյեկտի: Միաժամանակ, օրինապահ հարկ վճարողների հավաստագիր ունեցող հարկ վճարողների նկատմամբ մաքսային մարմնի կողմից մեղմ վարչարարություն իրականացնելու վերաբերյալ ընդունվել են նոր որոշումներ:

Խորհրդակցությանը ներկայացվել են Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2023-ին իրականացված աշխատանքները: Նախորդ տարվա ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վարույթային գործողությունների արդյունքում բացահայտվել են իրացման շրջանառությունների թերհայտարարագրման մի շարք դեպքեր, ինչի արդյունքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դրամ: 2023 թ. ընթացքում հայտնաբերված սերվերային համակարգում առկա տվյալների ուսումնասիրության արդյունքում հաստատվել է 66.1 մլրդ դրամի թաքցված իրացման շրջանառություն, պետությանը պատճառված վնասը կազմել է 20․8 մլրդ դրամ, որից 2023 թ. վերականգնվել է 8․9 մլրդ դրամը: