Փաշինյանը երազում է, որ ՀՀ-ն այս տարի ԵՄ անդամ դառնաՇենգավիթում մեկ գիշերվա ընթացքում մի քանի ավտոմեքենաներ են թալանել. տեսախցիկը արձանագրել է այդ պահը
Գնացել էի Եվրոպա և Ռուսաստան,բայց դա պետք չի չդիտարկել որպես «դաբրոներ» ստանալ․ Սուրեն Պետրոսյան
Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են. ՊՆՎարչապետի իմ թեկնածուն Բագրատ Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Մեր երկրի վրա 6 տարի առաջ դրված սատանեական խաղադրույքի դեմ կարելի է պայքարել միայն խաչով․ Շարժումը իրավունք չունի չհաջողելու․ Արմեն ԱշոտյանՌուսական փողով խաչապուրի կտա՞ք. Սրբազանը կատակեց․ վաճառողուհին գումար չվերցրեց (տեսանյութ)«Հաղթանակ» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՆիկոլ Փաշինյանն ու Անդերս Ֆոգ Ռասմուսենը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր «Սուտ, վախ ու փոքրություն». ԱԺ ընդդիմադիր պատգամավորին չեն հրավիրել ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանըԼրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ մայիսի 13-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ կիրառված բռնությունների առնչությամբ
ժամը 15:00-ին հրավիրում ենք ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ. «Սրբազան պայքար»
Ալեն Սիմոնյանը կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ
Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի քաղաքացիության մասինԱրարատ Միրզոյանի հետ Ալմաթիում բանակցությունները խաղաղության գործընթացի կարևոր մաս են. Բայրամով
Ադրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Բաքուն է նախաձեռնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը. ԱլիևԻրավիճակը գլխիվայր է փոխելու, վստահորեն. քաղաքագետ Մայիսի 18-ին «Թանգարանների գիշեր» ծրագրին միացած 118 թանգարանը բոլոր այցելուների համար անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-ից 24:00-ն. ԿԳՄՍՆՈստիկանության առաջնային թիրախ են հռչակվել լրատվամիջոցները. Տիգրան Աբրահամյան Վլադիմիր Պուտինը Նիկոլայ Պատրուշևին առանց պաշտոնի չի թողել
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը՝ Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում (տեսանյութ)
Էնթոնի Բլինկենը չհայտարարված այցով մեկնել է ՈւկրաինաԼրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ«Միացե՛ք, որ փոխենք». «Մայր Հայաստանը» կոչ է անում բոլոր մարզերի ավագանիներին միանալ իրենցԿենդանաբանական այգին համալրվել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի ձագերովՍոցցանցում սպառնացել է իշխանափոխությունից հետո բազմաթիվ անձանց ծեծել, վտարել, բանտերում սատկացնել. քրվարույթ է հարուցվելԻսկ եթե պարտվի, շատ ավելի վատ կլինի, վստահ եմ, որ չի պարտվելու. Դավիթ ԱմալյանԵրևանի ավագանու ընդդիմադիր անդամները ծափերով են ողջունել ՔՊ-ի մանդատից հրաժարվելու Արթուր Իսպիրյանի որոշումըՄասիսում մահակներով հարվածել են «Chevrolet Volt»-ի ուղևորներին, հնչել են կրակոցներ, կան վնասված ավտոմեքենաներՔոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․ Սրբազանը կատակեց շարժման ֆինանսավորման մասին«Տղե՛րք, ձեզնից ոչ ոք չի վախենում, հանդարտվե՛ք». Սրբազանը՝ կարմիրբերետավորներին (տեսանյութ)Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ ԾառուկյանԱզատությունից զրկված մարդն ունի հետևյալ պարտադիր իրավունքները․ Արման ԹաթոյանՎրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին վերջնական ընթերցմամբ կընդունի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը. ԿոբախիձեԹասիբի էլեմենտներ մնացել են. Համբիկ Սասունյանին բաժին չտարան, բայց հարվածել են դեմքին․ ՄելիքյանՄիանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ ՇարմազանովՌԴ ՊՆ Կադրերի գլխավոր վարչության պետը ձերբակալվել է
ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել
Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է. Սուտ 206Կան փակ ճանապարհներ, Դիլիջանի ոլորաններում մառախուղ էԻշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ»ժամը 10-ի դրությամբ 38 մասնակից է բերման ենթարկվելԱմերիկյան ռազմական օգնությունն արդեն Ուկրաինայում էԱռաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ»Տնտեսվարողներին աջակցություն կտրամադրվի. նախագիծ. «Փաստ»Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը՝ ուղիղՍպասվում են տեղումներ
Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին. նա տեղափոխվել է հիվանդանոց
Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»
Տնտեսություն

Սասուն Խաչատրյանն ամերիկացի պաշտոնյային ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է  ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգող Ռիչարդ Նեֆյուի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում են եղել նաև ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգողի խմբի ղեկավար Քրիստեն Ֆրեսոնկը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին:

Կոմիտեից հայտնում են՝  Սասուն Խաչատրյանը ներկայացրել է Կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված արդյունքներին՝ նշելով, որ 2022 թվականի համեմատ 2023 թվականին Կոմիտեի վարույթում քննված և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի թիվն աճել է 98,8 տոկոսով, իսկ դատի տրված անձանց թիվը՝ 96,5 տոկոսով, ինչը պայմանավորված է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմամբ և բացահայտումների աճով:

Ռիչարդ Նեֆյուն, ով նաև նախագահել է նախորդ տարվա դեկտեմբերին ԱՄՆ Ատլանտա քաղաքում կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 10-րդ նստաշրջանը, Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին շնորհակալություն է  հայտնել այդ համաժողովում Հայաստանի կողմից լուրջ և բարձրաստիճան ներկայացուցչություն ապահովելու համար և նշել, որ այժմ արդեն պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն համաժողովի ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ընդունված բանաձևերի իրագործման ուղղությամբ: Ռիչարդ Նեֆյուն միաժամանակ ընդգծել է  կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության կարևորությունը՝ հաշվի առնելով, որ կոռուպցիան ինքնին միջազգային մակարդակի համընդհանուր խնդիր է, որը լուծելու համար համատեղ կամք և ջանքեր են պահանջվում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև քննության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու տեխնիկական ավելի մեծ հնարավորություններ ունեցող սարքավորումների ձեռք բերման անհրաժեշտությանը: Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) միջոցով շարունակել աջակցությունը Հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների զարգացման և ծառայողների  մասնագիտական գիտելիքների կատարելագործման ուղղությամբ: