Եթե ունեք բացատրություն՝ տվեք, եթե չունենք՝ հստակ գրեք 6 ամիս․ ինչի՞ եք կռիվ անում, ասեք՝ ես էլ չքննարկեմ էս հարցը․ Փաշինյանը՝ արցախցիների (տեսանյութ)
Դուք նույն երկրի տարբեր նախարարություններ եք, տարբեր երկրից չեք, չէ՞, բայց տարբեր բաներ եք ասում․ ձեր ասածների մեջ 1 ամսվա անհամապատասխանություն կա։ Այս մասին կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդսրադառնալով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ներկայացրած ծրագրին, ըստ որի` նախատեսվում է Արցախից բռնի տեղահանվածներին ապահովել մասնագիտական ուսուցմամբ, վճարովի պրակտիկայով և աշխատանքով։
Բանն այն է, որ, ըստ Սոցապնախարարի՝ Արցախից տեղահանվածների մասնագիտական ուսուցումը պետք է տևի 5 ամիս, իսկ ըստ ԿԳՄՍՆ-ի՝ մինչև 6 ամիս։
Փաշինյանը պահանջեց նախարարներից այդ մեկ ամսվա անհամապատասխանության հետ բացատրություն տալ։
«Եթե ունեք բացատրություն՝ տվեք, եթե չունենք՝ հստակ գրեք 6 ամիս․ ինչի՞ եք կռիվ անում, ասեք՝ ես էլ չքննարկեմ էս հարցը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում