Հայաստանի շուկա մուտք կգործի միջազգային խոշոր 3 ընկերություն և 3 բրենդ
Միջազգային խոշոր 3 ընկերություն և 3 բրենդ 2024 թվականին իրենց ներկայացուցչությունները կբացեն Հայաստանում, այդ մասին ասուլիսում հայտնել է Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը:
3 կազմակերպությունն էլ ներառված են աշխարհի խոշոր 500 ընկերությունների ցանկում․
«Ներդրումների ներգրավման ծրագրի շրջանակներում 2024 թվականին նախատեսվում է 21 միջոցառում իրականացնել, գործարար միջավայրը պետք է զարգանա»,- հայտնել է փոխնախարարը։